ԱՄՆ-ի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպումը հնարավոր է երեք շաբաթվա ընթացքում

ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ բանակցությունները կարող են տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում, ինչը կհարթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու եռակողմ հանդիպման ճանապարհը։

«Ջարեդ Քուշները և ես հույս ունենք երկու կողմերին ներկայացնել որոշ առաջարկներ, որոնք կհամախմբեն նրանց՝ հաջորդ երեք շաբաթվա ընթացքում և, հնարավոր է, նույնիսկ կհանգեցնեն Զելենսկու և Պուտինի հանդիպմանը, հնարավոր է՝ որոշ պահի՝ նախագահի հետ եռակողմ հանդիպման։ Կտեսնենք», – ասել է Ուիթքոֆը Լարա Թրամփի հետ Fox News-ին տված հարցազրույցում։

Ըստ նրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չէր մասնակցի եռակողմ հանդիպմանը, եթե վստահ չլիներ, որ այն կհանգեցնի համաձայնության և «լավագույն արդյունքի»։

Ավելի վաղ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններ տեղի էին ունեցել Ժնևում փետրվարի 17-18-ին։ Բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցությունների երկրորդ օրվանից հետո նա նշել էր, որ քննարկումները «կոշտ էին, բայց գործնական»։ Մեդինսկին նաև հայտարարել էր, որ մոտ ապագայում նոր հանդիպում է սպասվում։