Ուկրաինայի խաղաղության գործընթացի շուրջ առաջիկա շաբաթներին կարելի է ակնկալել «լավ լուրեր»։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Սթիվ Ուիթքոֆը։
Նրա խոսքով՝ ստեղծվել է բանակցությունների հնարավորություն, որը կարող է հանգեցնել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև եռակողմ հանդիպման։
Ուիթքոֆը նշել է, որ նման հանդիպումը, իր հնարավորության դեպքում, կարող է տեղի ունենալ երեք շաբաթվա ընթացքում։