Արձագանք «կլասս»-ի տրամաբանության մեջ

Այսօր՝ տոնական օրվա մի պահից սկսած, բազմաթիվ գործընկերներից ստանում եմ նույն հարցը՝ լսե՞լ եք վարչապետի հայտարարությունն ու ի՞նչ արձագանք կտաք։ Իսկապես, այս պահին Ապարանում մասնակցում էինք օրվա խորհրդին նվիրված տոնակատարություններին, ուստի խոստացա ավելի ուշ լսել ու արձագանքել։

Լսեցի և անկեղծ իմ մոտ մի պարզ մարդկային ցանկություն առաջացավ․ առաջիկայում ունենալ այնպիսի պետական գործիչ, որի ձևակերպումներին կարելի է զուսպ և բովանդակային արձագանք տալ, բանավիճել, փաստարկներ բերել, հակափաստարկներ լսել։

Իսկ հիմա ես եմ հարց տալիս իմ գործընկերներին՝ ի՞նչ արձագանքեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա 2 րոպեանոց մոնոլոգին։ Կարո՞ղ եք լավ տարբերակներ հուշել, ես դեմ չեմ։

Մենք խոսում ենք ծրագրից, խնդիրներից, լուծումներից։ Նա՝ խլելուց, սատկացնելուց, վիրավորելուց։ Մենք խոսում ենք ներքին համերաշխությունից։ Նա՝ բոլորին թալանչի, շպիոն, գող ու ավազակ է ասում։ Մենք խոսում ենք երկիրը առաջ տանելու օրակարգից։ Իսկ իր առաջարկածը նույնն է, ինչ 8 տարի առաջ՝ բռնել, նստացնել, վանդակների մեջ գցել և այլն։

Ցավում եմ, որ սա է մերօրյա իրականությունը։

Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու 300,000 ադրբեջանցի։ Այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։

Վանաձորում վերջին օրերին տեղի ունեցած երկու հանրահավաքները ոչ միայն քաղաքական միջոցառումներ էին, այլ…

2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը, որը հունիսի 7-ի ընտրություններից հետո…