Քարոզարշավի ընթացքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նշել է, որ Հայաստանի գյուղմթերքի արտահանման ծավալի 80 տոկոսը կապված է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շուկայի հետ։
Նրա խոսքով՝ այս ուղղությամբ առկա են մի շարք խնդիրներ, որոնք, անհամաչափ լուծումներ ստանալու պատճառով, խորանում են։
Մարուքյանի կարծիքով՝ երկրում բացակայում է գյուղատնտեսության ոլորտի կառավարման արդյունավետ համակարգ։ Նա նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում նախարարի բացակայությունը, ինչպես նաև տնտեսական քաղաքականության անբավարար կենտրոնացումը, հանգեցնում են խնդիրների խորացման։
Նա քննադատել է կառավարության աշխատանքը՝ պնդելով, որ գործադիր իշխանությունը բավարար ուշադրություն չի դարձնում տնտեսական հարցերին և զբաղված է այլ առաջնահերթություններով։
«Գյուղնախարար չունենք, չունենք վարչապետ, որը կզբաղվի այդ պրոբլեմով, չունենք էկոնոմիկայի նախարար, որը զբաղվում է այդ հարցով, վարչապետը զբաղված է եսիմ ում տունը խլելով, օրը մեկի տունը խլում են»,- ասել է նա։