Դատավորը երկարաձգեց Սամվել Կարապետյանի կալանքը 3 ամսով

Այսօր, ժամը 14։30-ից, դատարանում քննվեց Սամվել Կարապետյանի կալանքի հարցը։ Դատավոր Վահե Դոլմազյանը, դատախազի միջնորդության հիման վրա, որոշեց բավարարել այն և երկարաձգել կալանքը ևս երեք ամսով։

Դատական նիստի ավարտից հետո ես հարց ուղղեցի Սամվել Կարապետյանին՝ պահանջելով բացատրել, թե ինչու է նա կալանքի տակ պահվում։