ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ իր իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որոնք վերաբերում են ընտրակաշառք տալու, ստանալու, ինչպես նաև հավաքին մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու դեպքերի։
Հարուցված քրեական գործի նախնական հետաքննության տվյալներով՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի տարածքային պատասխանատուն, կուսակցության օգտին քվեարկելու պայմանով, նույն համայնքի մի շարք ընտրողների հետ խոստացել է, ինչպես նաև տվել է ընտրակաշառք։
Բացի այդ, նույն անձը նյութապես շահագրգռելու եղանակով ապահովել է Բաղրամյան համայնքի մի շարք բնակիչների մասնակցությունը նշված կուսակցության հանրահավաքներին։
Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ձերբակալվել են մի քանի անձ, կատարվել են խուզարկություններ և վարույթային այլ գործողություններ։