Փաշինյանի իշխանության տակ Հայաստանը զորահանդեսով, ոչ թե անվտանգությամբ է կառուցվում

Ես հիշում եմ, թե վեց տարի առաջ, դեկտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանը ցուցադրաբար նստեց Սու-30-ի ղեկին՝ կազմակերպելով հերթական շոուն։ Այդ գործողության նպատակը պարզ էր՝ ստեղծել պատրանք, թե Հայաստանը պաշտպանված է։ Սակայն, ինչպես ցույց տվեց 2020 թվականի պատերազմը, այդպիսի պատկերներ ստեղծելը միայն թերևս ծաղրելի էր։

Իրականությունը դաժան էր։ Այդ Սու-30-ները, որոնք ներկայացվում էին որպես պաշտպանության խորհրդանիշ, առանց անհրաժեշտ մարտագլխիկների էին և գործնականում չկիրառվեցին երկրի պաշտպանության համար։ Դա ցույց էր տալիս ոչ թե զորության, այլ անպատրաստության և խոցելիության։

Այսօր, նախընտրական քարոզչության շրջանակում, Նիկոլ Փաշինյանը կրկին զորահանդես է անցկացնում՝ նպատակը նույնն է․ ստեղծել անվտանգության պատրանք և կրկին խաբել հասարակությանը։ Սա նույն մոտեցումն է, որը տեսանք վեց տարի առաջ։

Հարգելի քաղաքացի, դու արդեն տեսել ես իրականությունը։ Դու տեսել ես երեք պատերազմ, հազարավոր զոհեր, կորցրած հայրենիք, նվաստացում ու անվերջ զիջումներ։ Այս իշխանությունը չի կարող ապահովել անվտանգություն, որովհետև Նիկոլ Փաշինյանը նույնն է՝ նույն վախկոտը, որը մշտապես կատարում է Ալիևի պահանջները։

Հիմա նրա առաջ նոր «տնային աշխատանք» են դրել՝ ապահովել 300 000 ադրբեջանցիների բնակեցումը Հայաստանում։ Փաշինյանը հաստատեց, որ Հայաստան է բերելու այդ թվով ադրբեջանցիներ, և այսօր մենք բոլորս համոզվեցինք դրա մեջ։ Սա ոչ թե անվտանգության ապահովում է, այլ հայրենիքի աստիճանական ոչնչացում։

Անվտանգությունը զորահանդեսով կառուցվում չէ։ Անվտանգությունը կառուցվում է ուժեղ ու արժանապատիվ առաջնորդով և ուժեղ պետությամբ, որն ունի ուժեղ տնտեսություն, ուժեղ դիվանագիտություն, պրոֆեսիոնալ բանակ ու քաղաքական կամք։ Դու այլևս չպետք է խաբվես շոուներին։ Պետք է հասկանալ, որ անվտանգությունը չի կարող լինել քաղաքական շոուի մաս։ Այն պահանջում է ռազմական, տնտեսական և քաղաքական ռազմավարություն, որը հիմնված է ոչ թե խոստումների, այլ գործողությունների վրա։