44-օրյա պատերազմի վերաբերյալ քրեական վարույթին տրվում է նոր շունչ

Իրավապահ համակարգի իմ աղբյուրների համաձայն՝ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի հետ կապված հարուցված քրեական վարույթին տրվել է նոր շունչ։

Հարցաքննության են կանչվում միջին օղակի զինվորականներ, հիմնականում՝ յուրայիններ, որոնցից ակնկալվում է, որ կտրամադրեն ցուցմունքներ՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների և պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոններում գտնվող բարձրաստիճան զինվորականների դեմ։

Իմ աղբյուրները չեն բացառում, որ այս գործողությունը կարող է լինել ընտրություններին ընդառաջ իրականացվող պրոֆիլակտիկ միջոցառում, որի նպատակն է զինվորականությանը հասկացնել՝ չմտածեն խաղեր տալ։ Բացառվում է նաև այն տարբերակը, որ ձերբակալություններն իրականացվեն՝ ընդդիմության հետ «խաղեր տվողների» նկատմամբ վախի մթնոլորտը ավելի տպավորիչ դարձնելու նպատակով։

Հաղորդվում է, որ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որը վերջերս ակտիվության նշաններ էր դրսևորում, այս պատճառով է ընդհատակ անցել։ Նրան էլ են հասկացրել, որ պետք է հանգիստ նստի, քանի որ հակառակ դեպքում «լավ չի լինի»։