Արմավիրի մարզի Ջրարփի գյուղում տեղի ունեցած արտակարգ դեպքի հետևանքով հոսանքահարության է ենթարկվել և սատկել գյուղի բնակիչների 2-3 օր շուրջը որոնվող շունը։ Դեպքը տեղի է ունեցել «Արաքս» թռչնաֆաբրիկայի հարևանությամբ գտնվող դաշտամիջյան գոտում։
Ինչպես տեղում հայտնի դարձավ, տեղի բնակիչները հոսանքահարված սատկած շնի մոտ հայտնաբերել են նաև 3 շնագայլ (շակալ)։ Շնագայլերի մարմինների վրա, հատկապես ոտքերի հատվածում, առկա էին հոսանքահարման հետքերը՝ մոխրացած վիճակում։
Բնակիչների խոսքով՝ դաշտում կենդանիներին արածեցնելիս ամեն անգամ մեծ վախ կա, որ էլեկտրասյուները, որոնք գտնվում են ցածր բարձրության վրա, կապտվեն։ Նրանք նշում են, որ հոսանքահարված կենդանիների դեպքը հրաշքով է փրկել նրանց, քանի որ 5 րոպե հետո, եթե նրանք անցնեին, հոսանքը կարող էր խփել նրանց և ավարտվել ողբերգական հետևանքներով։
Գյուղացիները բազմիցս դիմել են պետական մարմիններին՝ պահանջելով փոխել կամ վերանորոգել վտանգավոր էլեկտրասյուները, սակայն, ինչպես նրանք նշում են, ստացել են միայն դատարկ խոստումներ։ Նրանք նշում են, որ եթե հովիվներ լինեին, նրանք կստիպեին պետական մարմիններին արագ լուծել խնդիրը։
Բնակիչները հստակ պահանջ են ներկայացրել Արմավիրի մարզպետին և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին՝ հետևողական լինել և անհապաղ լուծել խնդիրը՝ ապահովելով գյուղի բնակիչների անվտանգությունը։ Նրանք նշում են, որ վերջին անգամ «Հայաստանի էլեկտրոցանց»-ի աշխատակիցները եկել են, «սկոչով» կպցրել են էլեկտրալարերը և հեռացել՝ չապահովելով խնդրի լիարժեք լուծումը։
Գյուղացիները նշում են, որ սպասում են հերթական ողբերգության, որը կարող է հասնել մարդկային կորստի։ Նրանք պահանջում են, որ խնդիրը լուծվի հնարավորինս շուտ, քանի որ ձմռանը սառը եղանակի պատճառով էլեկտրասյուները չեն ընկնում, սակայն տաք եղանակի հետ հողը դառնում է փխրուն, ինչը մեծացնում է էլեկտրասյուների տապալման և հոսանքահարման վտանգը։
Նրանք կոչ են անում մարզպետին և «Հայաստանի էլեկտրոցանց»-ի պաշտոնյաներին՝ գյուղը փրկելու այս վտանգավոր վիճակից, քանի որ այլապես բնակիչները սարսափով են ապրում՝ յուրաքանչյուր անգամ վախենալով, որ դաշտից կարող են հոսանքահարված դիակներ բերել։