Գլխավոր Էջ Քաղաքականություն Ցանկանում եմ շարունակել պատգամավորական գործունեությունս՝ հանուն մեր ժողովրդի բարօրության և պետության հզորացման. Սասուն Միքայելյան

Հարգելի՛ քաղաքացիներ, սիրելի՛ ընտրողներ,

Ցանկանում եմ տեղեկացնել, որ ընդգրկվել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների համամասնական ցուցակում։

Իմ նպատակն է շարունակել պատգամավորական գործունեությունս՝ ուղղված լինելով մեր ժողովրդի բարօրության և պետության հզորացմանը։

Ստորև ներկայացնում եմ իմ կենսագրության հակիրճ տեղեկությունները։

Ծնվել եմ 1957 թվականի նոյեմբերի 7-ին Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում։ 1964-1975 թվականներին սովորել և ավարտել եմ Հրազդան քաղաքի Անանիա Շիրակացու անվան թիվ 6 միջնակարգ դպրոցը։

1983-1987 թվականներին ավարտել եմ Հրազդանի Ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումը՝ տեխնիկ-տեխնոլոգ մասնագիտությամբ։ 1993-1997 թվականներին՝ Չարենցավանի Գրիգոր Մագիստրոսի անվան համալսարանի մենեջմենթի ֆակուլտետը՝ «Ձեռնարկությունների էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ։ 2003 թվականին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիան (այժմ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարան)՝ «Ագրարային արտադրության Էկոնոմիկա և կառավարում» մասնագիտությամբ։

1995-1999 թվականներին ընտրվել եմ Ազգային ժողովի պատգամավոր։ 1996-1999 թվականներին, գործող օրենսդրության համաձայն, միաժամանակ ընտրվել եմ Հրազդանի քաղաքապետ։

2008 թվականի մարտի 4-ին ՀՀ Ազգային ժողովի համաձայնությամբ ներգրավվել եմ որպես մեղադրյալ «Մարտի 1-ի» գործով և կալանավորվել։ Դատապարտվել եմ 8 տարվա ազատազրկման։ Կալանավայրում անցկացրել եմ 3 տարի, 3 ամիս։

2021 թվականի օգոստոսի 31-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» վճիռը /որոշումը/, որով արդարացվել եմ՝ հաստատելով Եվրոպական Կոնվեցիայի կողմից երաշխավորված մարդու իրավունքների խախտումները։

Ազգային ժողովի պատգամավոր եմ ընտրվել 2017 թվականին «Ելք» դաշինքով, իսկ 2018 թվականին՝ «Իմ քայլը» դաշինքով։

2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ եմ, «ՔՊ» կուսակցության հանրային քաղաքական միավորման կառավարման խորհրդի անդամ։ 2015 թվականի մայիսի 30-ից՝ «ՔՊ» կուսակցության առաջին վարչության անդամ։ 2016-2019 թվականներին՝ «ՔՊ» կուսակցության երկրորդ վարչության անդամ, ընտրվել եմ կուսակցության վարչության նախագահ։ 2022-2025 թվականներին՝ «ՔՊ» կուսակցության չորրորդ վարչության անդամ։

1976-1978 թվականներին ծառայել եմ խորհրդային բանակում։ Մասնակցել եմ երեք պատերազմների՝ Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա, երկու անգամ վիրավորվել եմ։

2019 թվականից ընտրվել եմ Եվրոպական Կոնվեցիայի մարդու իրավունքների պաշտպանության կոմիտեի (ԵԿՄ) վարչության նախագահ և մինչ օրս ղեկավարում եմ այդ կառույցը։