Իրան-ԱՄՆ լարվածության սրում. Որտե՞ղ է հասնում իր գագաթնակետը

ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը, որը սկսվել էր միջուկային ծրագրի շուրջ վեճերով, այժոմ վերածվել է տարածաշրջանային ազդեցության համար մղվող պայքարի և գլոբալ հեղինակության խաղի։ Կողմերի միջև փոխադարձ մեղադրանքները և սպառնալիքները դադարել են, իսկ իրավիճակը օր օրի ավելի է սրվում։

ԱՄՆ-ի վարչակազմը, որը գլխավորում է Դոնալդ Թրամփը, ակտիվորեն քննարկում է հնարավոր սցենարներ, այդ թվում՝ Իրանի վրա հարված հասցնելու հնարավորությունը։ Պենտագոնը և ԱՄՆ նավատորմը ռազմական ուժեր են կուտակում Մերձավոր Արևելքում՝ պատրաստ լինելով ցանկացած զարգացման։

Ինչպես հայտնի է դարձել, ԱՄՆ-ի կողմից Իրանին հարված հասցնելու որոշումն արդեն կայացված է, և այն կարող է տեղի ունենալ արդեն նոր շաբաթվա սկզբին։ Ըստ Ջոն Կիրիակուի, ԿՀՎ-ի նախկին գործակալի, ԱՄՆ կառավարությունը հարձակումը կարող է իրականացնել փետրվարի 23-ին կամ 24-ին։

ԱՄՆ նախագահ Թրամփը հունվարի վերջին Իրանին 10-15 օր տվել է համաձայնագրի շուրջ հասնելու համար։ Եթե Թեհրանը չհրաժարվի ուրանի հարստացումից, Վաշինգտոնը ստիպված կլինի «ձեռնարկել հաջորդ քայլը»։

Այս պայքարի ֆոնին Իրանը և Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում Օմանի ծովում՝ ամերիկյան ավիակրի մոտակայքում։ Իրանը պնդում է, որ պատրաստ է պաշտպանել իր ինքնապաշտպանության իրավունքը և պատասխանելու է ցանկացած ագրեսիվ գործողությանը։

Իրավիճակը ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ԱՄՆ-ի կողմից քննարկվում է նաև Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի և նրա որդու՝ Մոջթաբայի սպանության սցենարը։ Այս պլանը, ըստ Axios լրատվական պորտալի, առաջարկվել է ԱՄՆ նախագահին մի քանի շաբաթ առաջ։