ՀՀ տարածքում 23-25 փետրվարի ընթացքում եղանակը կլինի առանց տեղումների։
26 փետրվարի գիշերը և 27-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային և հովտային շրջաններում տեղումները կլինեն ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք և ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին կլինի հարավարևմտյան ուղղությամբ՝ 2-5 մ/վ արագությամբ։