Այսօր Գյումրիում Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ հատկապես ուշադրություն է գրավել։ Քաղաքացիների խմբի մեջ, որը մոտեցել էր Փաշինյանին՝ իրենց սոցիալական խնդիրները բարձրաձայնելու համար, նրան մոտեցավ մի տարեց պապիկ՝ իր դժգոհությունը հայտնելով ստացած թոշակի կապակցությամբ։
Պապիկը նշեց, որ թոշակի վերջին բարձրացումը, որը կազմում էր 10 հազար դրամ, չի փոխհատուցում գնաճի 20 հազար դրամանոց աճը։ Նրա խոսքով՝ նախկինում ստացած 46 հազար դրամի փոխարեն այժմ ստանում է 56 հազար դրամ, սակայն դրանով իր կյանքի առօրյա կարիքները հոգալու խնդիրը չի լուծվում։
Նիկոլ Փաշինյանը փորձեց բացատրել, որ պետական քաղաքականության շրջանակում հնարավոր են լրացուցիչ սոցիալական ծրագրեր և եկամուտների աճ, այդ թվում՝ նաև քարտային վճարումների և անկանխիկ համակարգի կիրառման միջոցով։ Նա առաջարկեց պապիկին փորձել առևտուր անել՝ իր քարտը կիրառելով։
Սակայն թոշակառուն կտրուկ արձագանքեց՝ հրաժարվելով «սովորել» նոր համակարգերից։ Նա նշեց, որ իր կյանքի մեծ մասը ապրել է ավանդական ձևով՝ նաղդով, և չի ցանկանում փոխել այդ սովորությունը։ «Ես ողջ կյանքս նաղդով եմ ապրել, ես դրա հավեսը չունեմ, ինձ բան մի սովորացրու, ես էդ դերասանությունների հավեսը չունեմ, ես նախ քո տարիքին եմ եղել, հետո՝ էսքան»,- ասաց նա՝ հավելելով, որ իր փորձով գիտի, թե ինչպես է կազմակերպում իր առօրյան։
Փաշինյանի պնդումներին, թե թոշակը նույնիսկ անկանխիկ է ստանում, պապիկը հակադարձեց՝ բացատրելով, որ իրեն բանկից գումարը ստանալու համար անձնագիրը տալիս է և դրամը ստանում է։ Այս փոխադարձաբարձրացումը ցայտուն ցուցադրեց հասարակության տարբեր սերունդների և սոցիալական խմբերի միջև առկա լարվածությունը և տարբեր տեսակետները պետական քաղաքականության նկատմամբ։