Իմ վերլուծության համաձայն՝ Ռուսաստանի կողմից հայկական գյուղմթերքի նկատմամբ սահմանված վերջին արգելքները ցույց են տալիս, թե Ռուսաստանը Հայաստանին չի համարում հավասար գործընկեր, այլ՝ իրենից կախված պետություն։ Այս քայլը, որը կարող է կրկնվել ցանկացած պահի՝ Ռուսաստանի քաղաքական շահերի համար, անմիջականորեն հարվածում է հայ գյուղացիներին և գործարարներին։
Եթե ութ տարի իշխանության լինես և չկարողանաս լուծել այս հարցերը, այլ նույնիսկ ավելի մեծացնես պետության կախվածությունը Ռուսաստանից, ի՞նչ է դա նշանակում։
Խնդրի երկարաժամկետ լուծումը կախվածության նվազեցումն է ոչ միայն Ռուսաստանից, այլև որևէ այլ երկրից։ Սա պետք է դառնա մեր երկրի կայուն զարգացման հիմնաքարը։
Կարճաժամկետ հեռանկարում՝ որպես անհետաձգելի լուծում առաջարկվում է օգտագործել այլընտրանքային շուկաները։ Պետական մակարդակով անհրաժեշտ է սառնարանային տնտեսություններ կազմակերպել՝ առանց մարդկանց վրա ծախսերը թողնելու։ Դրանից բացի, պետք է ակտիվորեն փորձել ներքին շուկաներ գտնել և հաստատուն կապեր հաստատել գործարարների հետ։
Պետք է հասկանալ, որ մոտ մեկ միլիոն մարդ Հայաստանում զբաղվում է գյուղատնտեսությամբ։ Պատկերացնո՞ւմ եք մեր երկրի վիճակը, երբ գյուղացին ու գործարարն ի՞նչ կապ ունեն ձեր քաղաքական խաղերի հետ։ Այս հարցերը պետք է դառնան պետական առաջնահերթություն։
Իմ թիմը, ստանալով քաղաքացիների վստահությունը, կներկայացնի և կիրականացնի համապարփակ ծրագրեր՝ գյուղատնտեսության և արտահանման ոլորտներում գործողությունների արդարությունն ապահովելու և գյուղացիների խնդիրները լուծելու համար։