Վերջին իրադարձությունները և դրանց հետևանքները հստակ ցույց են տալիս մեր մարտահրավերների բնույթը և մեր գործողությունների ուղղությունը։ Այս իրավիճակը հստակ ցույց է տալիս, թե որքան խորը են թափանցել կոռուպցիոն և կախվածության ցանցերը պետական համակարգի մեջ։
Եթե իշխանությունների հետ չսերտաճած, ՔՊ-ականների հետ փայատեր չդարձած ՀԿ-ական լիներ, ԿԸՀ-ի որոշումը կլիներ բոլորովին այլ։ Սա ցույց է տալիս, որ պետական մարմինների անկախությունը և օբյեկտիվությունը ենթակա են լինում ազդեցությանը։
Մենք գոհ ենք, որ այսուհետ անպատժելիությամբ լիցքավորված պրոպագանդիստները կսովորեն քար նետելուց առաջ մի լավ ծանրութեթև կանեն։ Նրանց հիմնական սխալը նախանձն է՝ նախանձ մեր հաջողությանը, մեր մտքի ուժին։ Մենք ներկա ու նախկին թալանչիներ չենք, այլ երկրների քաղաքացիներ ու աշխարհաքաղաքական սուրհանդակներ չենք, անխոցելի ենք ու մեր հետ նման խաղերը չեն անցնում։
Մեր գործիքը օրենքն է, մեր զենքը՝ հասարակության վստահությունը։ Մարուքյանը հստակ ցույց է տալիս, որ քաղաքական արդյունք ստեղծելու համար պարտադիր չի տիրապետել միլիարդների կամ էլ հեծնել ԱԱԾ-ն ու դատախազությունը։ Կարևորը միտքն է։ Եվ այդ մտքով կարելի է ծնկի բերել ինչպես գլխավոր պրոպագանդիստին ու ԴԱՀԿ վաշխառուներին, այնպես էլ զգաստացնել Հայաստանի բոլոր թշնամիներին։
Էս նույն սկզբունքով մենք շարունակելու ենք մաքրել «Ավգյան ախոռները»։ Ինչքան շատ լինի քաղաքացիների վստահությունն ու քվեն, էդքան շատ պրոպագանդիստներ, գործակալներ, թալանչիներ ու հանցագործներ կենթարկվեն պատասխանատվության։ Մենք կամրապնդենք հիմքերը, որպեսզի մեր երկիրը այլևս չկարողանա ապտակել ոչ ոք։
Եթե մենք չլինենք, Նիկոլն ու իր օրթախները ձեզ նորից առյուծների վանդակում են պահելու։ Վանդակ, որի վրա գրված կլինի «Հիբրիդային պատերազմ»։ Մեր նպատակը ոչ թե անձանց պատժելն է, այլ վանդակը հանելն է։