Այսօր՝ ժամը 18:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում կքննվեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ներկայացված հայցերը։
Դրանք վերաբերում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) 254 և 255 Ա որոշումներին, որոնցով երկու ընտրատեղամասերում անվավեր են ճանաչվել քվեարկության արդյունքները։
ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների կազմակերպման և անցկացման նպատակով թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10/51 ընտրական տեղամասում և թիվ 35 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35/65 ընտրական տեղամասում կատարված քվեարկության արդյունքները։ Այս մասին հայտնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։