Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ Մոսկվան շարունակում է հույս ունենալ, որ երկու երկրների միջև կպահպանվեն բարի հարաբերությունները և կզարգանա համագործակցությունը բոլոր ոլորտներում։
«Մեր՝ Ռուսաստանի համար, կարևոր է, որ երկու երկրների միջև, այնուամենայնիվ, պահպանվեն բարի հարաբերությունները, զարգանա համագործակցությունը, և բոլոր ուղղություններով՝ տնտեսական, հումանիտար, ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում, զարգանա փոխգործակցությունը»,- ասել է Նարիշկինը։
Արտաքին հետախուզության ծառայության տնօրենը նաև ընդգծել է, որ Ռուսաստանը ակնկալում է, որ այդպես էլ կլինի։