Վերին Լարսում արդեն մոտ քսան օր է՝ ստեղծվել է բարդ իրավիճակ, որի հետեւանքով Ռուսաստանից Հայաստան վերադարձող բեռնատարների հարյուրավոր կիլոմետրանոց շարք է կանգնած։
Բեռնատարները օրեր շարունակ սպասում են, որ իրենց թույլ տրվի հատել ռուս-վրացական սահմանը եւ հասնեն Հայաստան։ Ըստ վարորդների տեղեկացման՝ հերթ չի հասնում՝ կտրոն ամրագրելու համար։ Ռուսական կողմը օրական մի քանի բեռնատար է թողնում անցնելու, մինչդեռ մնացածները շարքում կանգնած են մնում։
Այս իրավիճակը ստեղծվել է Ռուսաստանի Դաշնության կողմից մայիսի 30-ից սկսած եւ հունիսի առաջին օրերին մտցված սահմանափակումների հետեւանքով։ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ է մտցրել Հայաստանից գյուղմթերք, այդ թվում՝ լոլիկ, վարունգ, պղպեղ, ելակ, կեռաս, ծիրան, դեղձ, խաղող եւ այլ ապրանքներ ներմուծելու նկատմամբ։ Սահմանափակումների հետեւանքով ծանր վիճակում են հայտնվել ոչ միայն գյուղմթերք արտադրողները, այլ նաեւ՝ բեռնափոխադրողները։